- Լուսակերտի վարչական կենտրոնի համայնքային շենք
- միջնակարգ դպրոց
- բուժկետ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1540 մ բարձրության վրա, աշխարհագրական դիրքը լեռնային է։
Լուսակերտն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։
Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Առկա են այգեգործության զարգացման հեռանկարներ։
Գյուղում կա խանութ։