- դպրոց,
- համայնքապետարան։
Նկարագրութուն
Լուսակն գյուղը գտնվում է մարզկենտրոնից՝ 61 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1120 մ բարձրության վրա։
Լուսակնում մոդուլային դպրոց է կառուցվում՝ նախակրթարանով։ Գյուղի հին դպրոցը կանգուն է մնալու, իսկ նոր դպրոցը կառուցվելու է գյուղի կենտրոնական հատվածում: Այժմ ընթանում է դպրոցի հիմքի կառուցման գործընթացը: Նորակառույց դպրոցում առկա կլինեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հարմարավետ դասասենյակներ, առարկայական լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բացօթյա սպորտհրապարակ: Կտեղադրվեն նաև արևային կայաններ:
Կառավարությունը նախատեսում է լուծել գազամատակարարման հարցը։ Առկա է 22 հա ինտենսիվ այգի, չրանոց 72 քմ։ Առկա է խմելու ջրի ցանց, ոռոգման համակարգ։