Լուսաձոր

Մարզ

Տավուշ

Համայնք

Իջևան

Բնակչության թիվ առ 2026

657

Հեռավորությունը մարզկենտրոնից

8

Հեռավորությունը Երևանից

140

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Նոր դպրոցի և մանկապարտեզի շինարարական աշխատանքներ
Մշակույթի տուն
Ջերմոցներ
Գործարան
Եկեղեցի
Նոր դպրոցի և մանկապարտեզի շինարարական աշխատանքներ
Մշակույթի տուն
Ջերմոցներ
Գործարան
Եկեղեցի

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Մթնաձոր գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս։ 

Ըստ պատմական տվյալների՝ հիմնադրվել է 18-րդ  դարի վերջերին: Հարուստ է ջրային  պաշարներով: Գյուղի ներքևի տարածքով հոսում է Աղստև գետը, իսկ միջով՝ Լուսաձոր գետը: Լուսաձոր գյուղի շրջակայքը անտառապատ է, կլիման՝  բարեխառն:

Գազաֆիկացված է, գործում են ներհամայնքային երթուղիներ, ջերմոցներ են կառուցվում։ Ներկայումս ընթանում են նոր դպրոցի և մանկապարտեզի շինարարական աշխատանքներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գրադարան,
  • մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և ծխախոտագործությամբ։ 

Բնակավայրն ունի՝

  • անասնապահական ֆերմա,
  • գործում է չորանոց, որը հիմնադրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում, այստեղ գյուղացիները կարողանում են չորացնել սալորն ու արքայանարինջը,
  • տնկարան և ջերմոցներ,
  • պանրի արտադրամաս։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղն ունի գյուղատեղի, խաչքարեր, եկեղեցիներ, հուշարձան, քարայրեր։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 94 558 659

[email protected]
համայնքապետարան՝ 
060800094