Լուսաղբյուր

Մարզ

Շիրակ

Համայնք

Անի

Բնակչության թիվ առ 2026

300

Հեռավորությունը մարզկենտրոնից

22

Հեռավորությունը Երևանից

82

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Ճանապարհ
Մատուռ
Պուրակ
Լուսաղբյուր
Լուսաղբյուր
Դպրոց
Ճանապարհ
Մատուռ
Պուրակ
Լուսաղբյուր
Լուսաղբյուր

Նկարագրութուն

Լուսաղբյուրը 200 տարվա պատմություն ունի։ Լուսաղբյուր համայնքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա: Համայնքի տարածքով է անցնում Երևան–Թբիլիսի երկաթգիծը և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը:

Համայնքը գազաֆիկացված է, ճանապարհները՝ բարեկարգված։ Լուսաղբյուր համայնքը հարևան համայնքների, նախկին շրջկենտրոնի և մարզկենտրոնի հետ կապող տրանսպորտի վիճակը լավ է։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա, կան աղբյուրներ։

Դպրոցում 
«Արմաթ»-ի ռոբոտաշինության դասընթացներ են կազմակերպվում։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց /վերանորոգված/,
  • մանկապարտեզ,
  • գրադարան,
  • «Արմաթ»-ի ռոբոտաշինության սենյակ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Շրջակայքում տարածված են կրաքարերի, պեմզայի, սև տուֆի, ավազի և բազալտի պաշարներ։

Համայնքի վարչական տարածքը կազմում է 2168.2 հա, որից՝

- գյուղնշանակության հողեր՝ 2020.5 հա, այդ թվում՝

- վարելահող՝ 689.2 հա,

- արոտավայրեր՝ 1295.4 հա,

- գյուղատնտեսական նշանակության այլ հողեր՝ 35.9 հա:

Բնակավայրն ունի՝

  • երկաթուղի։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Որպես հնության վկայություն՝ Լուսաղբյուրում են գտնվում Անձավաձոր քարանձավը և Սրբատեղ մատուռը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 93 344 789
վարչական ղեկավար`
+374 98 246 101

[email protected]