Լուսառատ

Մարզ

Արարատ

Համայնք

Վեդի

Բնակչության թիվ առ 2026

2798

Հեռավորությունը մարզկենտրոնից

14

Հեռավորությունը Երևանից

40

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Խոր Վիրապ վանական համալիր
Դպրոց
Մշակույթի տուն
Պուրակ
Բուժկետ
Լուսառատ
Խոր Վիրապ վանական համալիր
Դպրոց
Մշակույթի տուն
Պուրակ
Բուժկետ
Լուսառատ

Նկարագրութուն

Լուսառատ բնակավայրը  գտնվում է  Արարատի  մարզի  վարչական  տարածքում  մարզի  հարավ արևմտյան  հատվածում, ծովի  մակերևույթից  815  մ  բարձրության  վրա: Կլիման  չոր,  մայրցամաքային  է,  ամռանը  օդի  միջին  ջերմաստիճանը  տատանվում  է + 30C0-ից   +35 C0 , ձմռանը՝  15 C0-ից   -20 C0 :

Լուսառատը ամբողջովին լուսավորված է, գազաֆիկացված, ընթացքի մեջ է ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը։

Լուսառատում զարգացած է խաղողագործությունը. գույղը խաղողի մթերման քանակությամբ ՀՀ-ում առաջատար գյուղն է։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց (վերանորոգված),
  • կապի հանգույց,
  • գրադարան,
  • մանկապարտեզ,
  • բուժամբուլատորիա,
  • մշակույթի տուն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Լուսառատում կա 396 տնտեսություն։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ. մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ: 

Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 719 հա, այդ թվում 45 հա պտղատու և 185 հա խաղողի այգիներ։ Ընդհանուր առմամբ՝ բնակավայրի հողերի 1/3՝ մոտ 311 հա, օգտագործվում են որպես վարելահողեր:

Լուսառատում զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

Լուսառատում գործում է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Լուսառատից դեպի հյուսիս գտնվում են Արտաշատ քաղաքատեղին (մ.թ.ա. 185 թ.) և Խոր Վիրապ վանական համալիրը (XVII-XIX դ.), սբ. Աստվածածին (XVII դ.) և սբ. Գևորգ (XVI դ.) եկեղեցիները։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 93 440 709
վարչական ղեկավար՝
 +374 93 214 027