Խաչիկ

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Արենի

Բնակչության թիվ առ 2026

1011

Հեռավորությունը մարզկենտրոնից

37

Հեռավորությունը Երևանից

130

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Ֆուտբոլի դաշտ
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Խոտակերաց կամ Քարակոփ վանք
Մարզադահլիճ
Կարի ֆաբրիկա
Հյուրատուն
Հակակարկտային կայան
Եկեղեցի
Բուժկետ
Խաղահրապարակ
Խաչքարեր
Հուշարձան
Հուշարձան
Դպրոց
Ֆուտբոլի դաշտ
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Խոտակերաց կամ Քարակոփ վանք
Մարզադահլիճ
Կարի ֆաբրիկա
Հյուրատուն
Հակակարկտային կայան
Եկեղեցի
Բուժկետ
Խաղահրապարակ
Խաչքարեր
Հուշարձան
Հուշարձան

Նկարագրութուն

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում, Եղեգնաձոր քաղաքից 37 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 1850 մ։ Գյուղի աշխարհագրական տեղադրությունը և կլիման բարենպաստ են պտղաբուծության համար, հողային ռեսուրսները լավն են։ 

Գյուղն ապահովված է բջջային կապերով և ինտերնետային ծածկույթներով, գազաֆիկացված է:

Նորոգվում են պուրակները, մանկապարտեզը, գործում է կանոնավոր երթուղի դեպի շրջկենտրոն, կից կառուցվել է նաև նոր կաթսայատուն, գործում է ջեռուցման համակարգ։

Գյուղում կա բջջային կապ և ինտերնետ, այն գազաֆիկացված է, ապահովված է խմելու և ոռոգման ջրերով, գործում են խմելու ջրի երեք հիմնական ջրագծերը և ներքին ցանցը, բարեկարգվում է ջրամբարը։ Սուբվենցիոն ծրագրով տրամադրվել է գյուխտեխնիկա։  Գյուղում լուսավորության նոր համակարգ է դրված, ասֆալտապատվել են ճանապարհները։

Մեկնարկել է համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիր, որի շրջանակում ուսուցանվում են արվեստի մի քանի ճյուղեր՝ ասեղնագործություն, կավագործություն։ Հիմնանորոգվել է Խաչիկ – Գնիշիկ - Եղեգնաձոր միջպետական նշանակության ավտոճանապարհի 12 կմ հատվածը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • բարեկարգված դպրոց,
  • դպրոցի շենքի նոր վերակառուցված նախակրթական ուսուցման հատված,
  • բուժարան,
  • մշակույթի տուն,
  • կապի հանգույց,
  • վարչական շենք
  • մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական շրջանառության մեջ գտնվում են վարելահողեր, արոտավայրեր, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր, բնակավայրի հողեր, բնակելի կառուցապատման հողեր, անտառային հողեր, այգիներ։

Գյուղի աշխարհագրական տեղադրությունը և կլիման բարենպաստ են պտղաբուծության համար, հողային ռեսուրսները լավն են։ 

Տարածքում լավ աճում են ընկույզ, խաղող, խնձոր, սալոր, հացահատիկային կուլտուրաներ։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ։ Մշակվում է ցորեն, գարի, հաճար և խաղողի այգիներ` 32 հա։ Բնակավայրի տնային տնտեսությունների թիվը՝ 288։

Բնակավայրում կան՝  

  • կարի արտադրամաս,
  • ջրաղացներ,
  • հանքավայր,
  • կարի ֆաբրիկա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Խաչիկ գյուղը հիշատակվում է գյուղի մերձակայքում գտնվող Քարակոփ կամ Խոտակերաց վանքի արձանագրություններում։ Հիշատակվում են նաև Առաստամու, Հողոցիմ կոչվող բնակավայրեր, ինչը վկայություն է այս տարածքների` շատ ավելի վաղ բնակատեղի լինելու մասին: Գյուղի կենտրոնում գտնվում է 17-րդ դարի Աստվածածին եկեղեցին։

Գյուղից 500 մ հարավ-արևելք գտնվում է Հին գյուղատեղին։ Գյուղում կան բերդեր, գյուղատեղիներ, վանքեր, խաչքարեր, եկեղեցի։  Վանքի շրջակայքում նշմարվում են 10-15-րդ դարերի հին բնակատեղիի հետքեր, իսկ մոտակա բլրի վրա, դեպի հյուսիս, կա դամբարանադաշտ։

Կոնտակտային տվյալներ

(0281) 6-00-01
համայնքի ղեկավար՝ +374 93 417 518
վարչական ղեկավար՝ +374 77 855 547

[email protected]