- դպրոց,
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիա,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- ակումբ-գրադարան։
Նկարագրութուն
Խնածախ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 31 կմ հեռավորության վրա` ծովի մակարդակից 1380 մետր բարձրության վրա։
Գյուղում կան բուժկետ, ապաստարաններ։ Բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Խնածախ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով երեխաների համար լողավազան է կառուցվել։ Այստեղ կկառուցվի նաև շվաքարան, բնակավայրի հացահատիկահավաք։
Խնածախ գյուղում լուծում է ստացել մշտական խմելու ջրի ապահովման խնդիրը: Գյուղը 24 ժամ մշտական խմելու ջուր կունենա։