- դպրոց,
- մանկապարտեզ,
- առողջության առաջնային պահպանման կենտրոն,
- տուն-թանգարան,
- մարզահրապարակ,
- երաժշտական դպրոց,
- երկրագիտական թանգարան,
- ակումբ-գրադարան,
- մշակույթի տուն։
Նկարագրութուն
Խնձորեսկը գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա։ Հարուստ է բազում տեսարժան վայրերով։ Հայտնի է Կախովի կամուրջը, որը միացնում է Կիրճի երկու ափերը։
Գյուղը ոռոգման ջրի խնդիր չունի։ Խնձորեսկում հիմնանորոգվել է կենտրոնական հրապարակը, ասֆալտապատվել են հարակից տարածքներն ու բնակավայր մտնող հիմնական ճանապարհը։ Բարեկարգվում է նաև Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող կարևոր նշանակության 8 կմ ճանապարհը։ Լուծված է գյուղի լուսավորության հարցը, ջրի խնդիրը։
Ավարտվել են բնակավայրի մանկապարտեզի նորոգման աշխատանքները։ Փոքրիկները հնարավորություն կունենան հաճախել հարմարավետ և ժամանակակից պայմաններով ապահովված մանկապարտեզ: Արդիականացվել է մանկապարտեզի ամբողջ գույքը: Խնձորեսկ բնակավայրում կառուցվել է նոր մարզահրապարակ։