Խնձորուտ

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Վայք

Բնակչության թիվ առ 2026

520

Հեռավորությունը մարզկենտրոնից

41

Հեռավորությունը Երևանից

163

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Խնձորուտցիներ
Դպրոց
Բուժկետ
Հյուրատուն
Հյուրատուն
Խնձորուտ
Մարզադահլիճ
Մշակույթի տուն
Խնձորուտցիներ
Դպրոց
Բուժկետ
Հյուրատուն
Հյուրատուն
Խնձորուտ
Մարզադահլիճ
Մշակույթի տուն

Նկարագրութուն

Խնձորուտը գտնվում է Վայոց Ձորի հարավ-արևմտյան հատվածում, մարզկենտրոնից 45 կմ հարավ-արևելք։ Խնձորուտը աստիճանաբար զարգանում է և ապահովում բնակչության աճ։ 

Ճանապարհները մեծ մասամբ ասֆալտապատված են։ Գազաֆիկացված է, ապահովված է արտաքին լուսավորությամբ։  Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա, մասնակիորեն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ 

Նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում են Զառիթափում գտնվող մանկապարտեզ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • ակումբ,
  • գրադարան,
  • բուժկայան,
  • վարչական շենք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և ծխախոտագործությամբ։ Բնակավայրում արտադրական ենթակառուցվածքներից ֆերմերային տնտեսություններ ունեցող ընտանիքները բավականին շատ են, հատկապես՝ ոչխարաբուծությամբ /3 ֆերմերային տնտեսություն՝ 400 գլուխ մանր եղջերավոր կեմդանի/ և մեղվաբուծությամբ /շուրջ 20 տնտեսություններ/ զբաղվող տնտեսությունները։ Կան նաև 20 և ավելի խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվող տնտեսություններ։

Բնակավայրի տնային տնտեսությունների թիվը՝ 141։

Բնակավայրը հարուստ է նաև տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման և այլ դեղերի ստացման նպատակով օգտագործվող բույսերով /երիցուկ, դաղձ, մասուր, ալոճ, վայրի տանձ, ուրց/, ինչն էլ բնակավայրի ուժեղ կողմերից մեկն է։

Գյուղում կա՝

  • հյուրատուն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված 7-րդ դարով թվագրվող խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։ Գյուղում կան եկեղեցիներ։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 211 917
 համայնքապետարան՝ +374-98992894