Խոտ

Մարզ

Սյունիք

Համայնք

Տաթև

Բնակչության թիվ առ 2026

963

Հեռավորությունը մարզկենտրոնից

68

Հեռավորությունը Երևանից

235

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Վարչական շենք
Խաղահրապարակ
Հուշարձան
Դպրոց
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Վարչական շենք
Խաղահրապարակ
Հուշարձան

Նկարագրութուն

Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 69 կմ։ Գյուղը Սյունիքի հնագույն բնակավայրերից է, այն Տաթև զբոսաշրջային կենտրոնի մեջ ներառված գյուղերից է: Վերջին մի քանի տարիներին գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով փառատոն է անցկացվում, որի ընթացքում տեղական ապրանքի տոնավաճառ է կազմակերպվում։

Խոտ գյուղում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։  Ընթացքի մեջ են Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Գյուղի դաշտամիջյան ճանապարհները բարեկարգվել և հարթեցվել են։ Հին Խոտի տարածքում խոշոր զբոսաշրջային կենտրոն կկառուցվի:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։

Գյուղատնտեսությամբ զբաղվում է 209 գյուղացիական տնտեսություն:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հին գյուղի տեղում է գտնվում 1700 թվականին կառուցված «Մրգաձորի խաչ» եկեղեցին, նրա հյուսիսարևելյան մասում՝ բարձր ձորափին, գտնվում է Խոտի վանքը (V-VI դարեր)։

Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզ թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որից մեկում պահպանված է Կարմիր եկեղեցու (XII դար) ավերակները։ Ըստ ավանդության այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը։ Ըստ մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի Խաչ կոչվածը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 822 683
համայնքապետարան՝ (0284) 95530
[email protected]