Ծաղկուտ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ամասիա

Բնակչության թիվ առ 2026

107

Հեռավորությունը մարզկենտրոնից

54

Հեռավորությունը Երևանից

169

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Արևային կայան
Ֆերմա
Գյուղտեխնիկա
Հանդիսությունների սրահ
Ծաղկուտ
Դպրոց
Արևային կայան
Ֆերմա
Գյուղտեխնիկա
Հանդիսությունների սրահ
Ծաղկուտ

Նկարագրութուն

Գտնվում է Ամասիա գյուղից 24 կմ հյուսիս-արևմուտք,Աշոցքի սարավանդում, Եղնախաղի լեռնաշղթայի ստորոտում` ծովի մակարդակից 2100-2170 մ բարձրությունների վրա:

Գյուղում կա 17 նոր տնից բաղկացած թաղամաս։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գրադարան,
  • կապի հանգույց,
  • հանդիսությունների սրահ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 124 հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 450, 315 և 1505 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Գյուղում կա 33 տնտեսություն։ 

Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ծաղկուտում կա մի սրբատեղի Աղոթաքար անունով, իսկ 2 կմ արևելք կան Սևբերդ և Լոռուքար ամրոցների ավերակներ։

Գյուղում կան կիկլոպյան ամրոց և դամբարանադաշտ, որոնք ապացուցում են, որ այստեղ հազարամյակներով հայեր են ապրել: Շրջակայքում կան կիրճեր, քարանձավեր։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 77 848 595
համայնքապետարան՝ (0246) 22925