- դպրոց,
- մանկապարտեզ,
- հանդիսությունների սրահ,
- գյուղապետարան,
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիա,
- փոստ,
- բուժհաստատություն,
- մշակույթի տուն,
- գրադարան։
Նկարագրութուն
Ծավը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1100 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 16 կմ դեպի հարավ։ Ունի մեղմ կլիմա, հիանալի ամառանոցավայր է։ Գյուղը շրջապատված է Շիկահողի պետական արգելոցով: Իր բնությամբ ու տեսարժան վայրերով Ծավն իդեալական վայր է էկոտուրիզմի համար: Ծավն ունի մաքուր բնություն, շրջակայքում չկան հանքեր: Այս փաստն էկոլոգիապես մաքուր սննդի գրավականն է: Այստեղ անգամ արևադարձային մրգեր են աճում։ Գյուղը վաղուց հայտնի է իր մեղրով. այն գիտեն ոչ միայն Սյունիքում ու Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:
«Դասավանդիր Հայաստան» ծրագրով Ծավում աշխատում են նաև օտարերկրյա ուսուցիչներ։ Բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Կառավարության ու միջազգային դոնորի համագործակցությամբ համայնքին տրամադրվել են մոտոբլոկներ ու խոտհնձիչներ։
Ծավում կառուցվելու է նոր կրթահամալիր, որը կրթօջախ է հանդիսանալու նաև հարևան բնակավայրերի երեխաների համար. նրանց բարեկարգված ճանապարհով, երթուղայիններով կտեղափոխեն։