- դպրոց,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- ակումբ-գրադարան։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ ծովի մակարդակից 2120-2160 մ բարձրության վրա։ Նախկինում կոչվում էր Բորիսովկա, իսկ 1925 թվականին կարճ ժամանակով կոչվել է նաև Հայկավան։
Գյուղն ապահովված է բնական գազով, ոռոգման և խմելու ջրերով։ Ճանապարհները բարեկարգված են։ Գյուղում գործում է ջրամբար։