Կաթնառատ

Մարզ

Լոռի

Համայնք

Տաշիր

Բնակչության թիվ առ 2026

977

Հեռավորությունը մարզկենտրոնից

68

Հեռավորությունը Երևանից

171

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Կաթնառատ գյուղը գտնվում է Լոռու մարզի հյուսիս- արևմտյան կողմում՝ Կեչուտի լեռնաշղթայի լայնարձակ սարահարթում՝ Տաշիր քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք: Այստեղով է հոսում Ձորագետի գլխավոր վտակ Կամենկան: Աչքի է ընկնում առատ բուսականությամբ: Կաթնառատի կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:

Բնակավայրը գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • գրադարան
  • մշակույթի տուն
  • բուժկետ
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակավայրի կլիման նպաստավոր է անասնաբուծության համար։ Դեռևս 1897 թվականին այստեղ իր տնտեսությունն է հիմնել շվեյցարացի կոմս Գոտլիբը, 1920-ականներին այստեղ հիմնվել է պետական անասնապահական տնտեսություն, իսկ 1950-ականներին գործել է «Լոռվա տոհմաբուծական տնտեսություն»ը՝ հանրապետությունում «կովկասյան գորշ» ցեղի խոշոր եղջերավոր անասունների միակ տոհմային անասնաբուծական տնտեսությունը: 1984 թվականից տնտեսությունը վերանվանվել է Կաթնառատ:

Այժմ գյուղում գործում է կաթի փոշու գործարան և պանրի արտադրության արտադրամաս: 

Գյուղի հողային ֆոնդը՝ 4251,83 հա, որից գյուղատնտեսական նշանակության հողեր` 3759,67 հա՝

  • վարելահող` 491,69 հա,
  • խոտհարք` 775,19 հա,
  • արոտ`1994,31 հա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493451086