- դպրոց,
- համայնքային կենտրոն,
- մոբայլ մանկապարտեզ,
- թանգարան,
- գրադարան,
- հանդիպումների դահլիճ,
- բուժկետ։
Նկարագրութուն
Գյուղը տեղակայված է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության, մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա։
Կալավանը մոռացված գյուղակից վերածվել է զբոսաշրջային կենտրոնի։ Գեղարքունիքի մարզի այս գյուղը յուրաքանչյուր տարի ընդունում է հնագիտության, արկածային և էկոտուրիզմի մոտ մեկուկես-երկու հազար սիրահարների։ Գյուղ են այցելում զբոսաշրջիկներ տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից, Արգենտինայից, Պերուից, Գանայից, Կանադայից և այլն։ Գյուղում գործում է «ԹայմԼենդ» հիմնադրամը, որը կազմակերպում է արկածային տուրիզմ։
Լուսավորության ցանց է կառուցվել բնակավայրում։
Կալավանի այցեքարտերից մեկում ՝ «Անտառային խոհանոցում» այցելուներին առաջարկվում են բացառապես անտառային գոտիներում աճող բույսերից, հատապտուղներից, մրգերից և սնկերից պատրաստված էկոլոգիապես մաքուր կերակրատեսակներ, հյութեր և թուրմեր:
Կալավանում հայտնաբերվել են բազմաթիվ հնագիտական և ազգագրական եզակի նյութեր, որոնց մի մասը պահպանվում են Պատմության թանգարանում: