- դպրոց
- ակումբ
- բուժկետ
- գյուղապետարան
- փոստ
- մանկապարտեզ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան հատվածում, բարձրությունը ծովի մակերևույթից 1700 մ է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Կամո բնակավայրում գործում է մանկապարտեզ: Այն ունի բոլոր անհրաժեշտ հարմարությունները։ Բնակավայրն ամբողջությամբ գազաֆիկացված է, ունի շուրջօրյա ջրամատակարարում։ Բնակավայր տանող մոտ 4 կմ ճանապարհը հիմնանորոգված է։ Բնակավայրի հարևանությամբ է անցնում Գյումրի-Վանաձոր հանրապետական նշանակության ճանապարհը։