- դպրոց։
Նկարագրութուն
Կայանը գտնվում է մարզկենտրոնից 13 կմ հյուսիս-արևելք։ Կայանի հյուսիսով հոսում է Աղստև գետը։ Վարչատարածքային բաժանման տեսանկյունից այն ընդգրկված է Այգեհովիտ համայնքի մեջ։ Բնակավայրի բնակֆոնդը կազմված է հինգ և երկու հարկանի շենքերից:
Գյուղի միջով է անցնում Հայաստանի միջպետական Մ 4 ավտոճանապարհը։ Կայանից է սկսվում Հայաստանի հանրապետական նշանակության Հ 37 ավտոճանապարհը , որը Մ 4 ավտոճանապարհը կապում է Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և Այգեպար գյուղերին։