- 13 դպրոց,
- բռնցքամարտի մասնագիտացված դպրոց,
- բարձրագույն ուսումնական հաստատությունների Կապանի մասնաճյուղեր,
- քոլեջներ,
- համայնքապետարան,
- Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն,
- Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղ,
- Կապանի կրթահամալիր,
- կինոթատրոն,
- արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ 12 ՆՈՒՀ,
- 3 երաժշտական դպրոցներ,
- օդանավակայան,
- 3 մարզադպրոցներ,
- արվեստի և գեղարվեստի մանկական դպրոցներ,
- Կապանի մանկական կենտրոն,
- Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն,
- մշակույթի կենտրոն,
- երկրագիտական թանգարան,
- պատմության թանգարան,
- մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն,
- ակումբագրադարանային միավորում,
- Կապանի բժշկական կենտրոն,
- Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա։
Նկարագրութուն
Կապան քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, Ողջի գետի հովտում, ծովի մակարդակից 750-1050 մետր բարձրության վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունից` 80 կմ հեռավորության վրա։ Քաղաքն արևելքից արևմուտք ձգվում է 13 կմ։ Խոր հովտում գտնվելով՝ Կապան քաղաքն օժտված է ուրույն միկրոկլիմայիով. ամռանը առավելագույն ջերմաստիճանը հասնում է մինչև 38-40, ձմռանը նվազագույն ջերմաստիճանը հասնում է -10-15 աստիճանի։
Պատմականորեն Կապանը հանդիսանում է Հանրապետության հանքարդյունաբերության կենտրոններից մեկը։ Վերակառուցվել է Կապանի նախնական ուսումնական հաստատությունը։ Այն նախատեսված է 170 սանի համար։ Կառավարության աջակցությամբ նոր վերանորոգված դպրոցն ունի իր ֆուտբոլի դաշտը։ Սուբվենցիոն ծրագրով նորոգվել է Կապանի «Լեռնագործ» մարզադաշտը։
Կապանի ֆուտբոլային մարզադաշտը վերակառուցման փուլում է, պետք է համապատասխանեցվի միջազգային մրցումային չափանիշներին:
Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում կատարվել են կառուցման աշխատանքներ։ Վերանորոգվել է Կապանի համայնքապետարանի շենքը, գործող մանկապարտեզները։ Կապանում բռնցքամարտի մասնագիտացված դպրոց է բացվել։
Կապանում վերաբացվել է «Սյունիք» կինոթատրոնը: