Նկարագրութուն
Կապույտը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Գոմք գյուղից 3 կմ հարավ-արևելք, Ախտա գետի ձախակողմյան Կապույտ վտակի վերին հոսանքի շրջանում, համայնքի կենտրոնից հեռավորությունը 18 կմ է, իսկ Երևանից՝ 156 կմ:
Կապույտը Գոմքի կազմում է, այստեղ մարդիկ զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։ Կապույտում խոտն առատ է։ Գյուղի այցեքարտը խաչքարապատ ժայռն է։ Կապույտի ժայռափոր խաչքարերը 13-րդ դարի կեսերից են գալիս։ Տարեկան մոտ 300-400 այցելու է գալիս Կապույտ։ Կասֆալտապատվի Զառիթափից Կապույտ տանող 10 կմ ճանապարհը։
Համարվում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տարածք: Հարմար է անասնապահության և մեղվաբուծության, ինչպես նաև ագրոտուրիզմի համար: