Կապս

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

739

Հեռավորությունը մարզկենտրոնից

12

Հեռավորությունը Երևանից

135

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը հիմնադրվել է 1820-ական թվականներին,որտեղ բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից՝ Բայազետի Տիգոր և Ակրակ գյուղերից գաղթածները: Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700մ:

1925-1926 թվականններին կառուցվել է «Շիր ջրանցքը»: 1925 թվականին կառուցվել է «Պլատինա»՝ ջուրը ճիշտ օգտագործելու նպատակով: 2024թվականից սկսվել են «Կապսի ջրամբարի» կառուցման աշխատանքները: Կլիման բարեխառն է։ 

Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։  Բնակիչները հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մշակույթի տուն
  • գրադարան
  • ջերմոցային տնտեսություն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 398.28 հա, որից՝

  •  վարելահող՝ 228.14 հա
  •  արոտներ ՝ 152.77 հա
  •  այլ հողեր՝ 17.37 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կապս բնակավայրի վարչական տարածքում կան շատ սրբատեղիներ, մատուռներ, եկեղեցի, որը կառուցվել է 1860-ական թվականներին, միջնադարյան ամրոց՝ մասամբ պեղված:

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝  +374 94 712 692