Կառնուտ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1077

Հեռավորությունը մարզկենտրոնից

7

Հեռավորությունը Երևանից

128

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում՝ քարքարոտ ձորում՝ ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա։

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Կառուցված է Կառնուտի ջրամբարը։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, սեղանի ճակնդեղի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ 2024-2025 թ․թ․ Կառնուտում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ, ինչի արդյունքում բնակչությունը կստանա բնական գազից օգտվելու հնարավորություն, ամենայն հավանականությամբ կգործարկվեն արտադրական և հասարակական օբյեկտներ։

Կառնուտում, կրկին սուբվենցիոն ծրագրով, կառուցվել է մանկապարտեզ՝  համալրված նոր գույքով: Այն ունի բոլոր հարմարությունները, ինչպես նաև՝ ապաստարան։  Կառնուտը հիմնականում ունի շուրջօրյա ջրամատակարարում, իսկ ամռան սակավաջուր ամիսներին խմելու ջուրը բացակայում է օրվա ընթացքում մի քանի ժամով։ 

   Կառնուտի շրջակայքը հարուստ է բազալտի հանքերով։ Կառնուտում գործում են երկու-երեք քարի վերամշակման և խճաքարի արդյունահանման ձեռնարկություններ, որոնք գյուղի և շրջակա բնակիչներին ապահովում են աշխատատեղով։



Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • ակումբ
  • բուժկետ
  • վարչական ղեկավարի նստավայր
  • կապի հանգույց
  • մանկապարտեզ /նորակառույց/

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1627 հա, որից՝

  • վարելահող՝ 672 հա
  • արոտներ ՝ 909 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղից 1 կմ հյուսիս՝ սարի կատարին, պահպանված են մ.թ.ա. VIII-VII դարերի ջրամբարի մնացորդները։ Կառնուտի գերեզմանոցում պահպանվել են IV դ. միանավ եկեղեցու ավերակներ։  Կառնուտում հայտնաբերված է մ․թ․ա․ III-I հազարամյակների բրոնզեդարյան բնակատեղի և դամբարանադաշտ, դեռևս պեղումները շարունակվում են։ Կառնուտում են գտնվում «Լույս աղբյուր» և Սբ. Մինաս մատուռները։

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝  +374 94 824 862