Կարճաղբյուր

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Վարդենիս

Բնակչության թիվ առ 2026

2318

Հեռավորությունը մարզկենտրոնից

60

Հեռավորությունը Երևանից

154

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Դպրոց
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Նախակրթարան
Մշակույթի տուն
Մատուռ
Կիկլոպյան ամրոց
Պուրակ
Խաղահրապարակ
Դպրոց
Դպրոց
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Նախակրթարան
Մշակույթի տուն
Մատուռ
Կիկլոպյան ամրոց
Պուրակ
Խաղահրապարակ

Նկարագրութուն

Կարճաղբյուր բնակավայրը գտնվում է Սևանա լճի հարավարևելյան ափին, Վարդենիս-Երևան խճուղու մոտ, ծովի մակերևույթից 2005 մետր բարձրության վրա։

Կարճաղբյուրում մեծ թափով կատարվել են ճանապարհաշինական աշխատանքներ, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել։ Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ համայնքում էականորեն կրճատվել է ֆինանսական բեռը: Գյուղում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց։ Ծրագրի շահառու են հանդիսանում Կարճաղբյուր գյուղի բոլոր տնտեսությունները։ Ոռոգման համար օգտագոործվում է նաև Կարճաղբյուր գետը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • նախակրթարան,
  • գործող մշակույթի տուն, որտեղ առկա են գործող խմբակներ,
  • բուժամբուլատորիա,
  • 2 գրադարան,
  • կինոթատրոն,
  • «Վարդենիս» հանգստի տուն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Անասնապահական–ծխախոտագործական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։

Բնակավայրում կա՝ 

  • ձկնաբուծարան՝ «Սևանի Իշխան» ՓԲԸ,
  • չիչխանի վերամշակման արտադրամաս։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կարճաղբյուրի շրջակայքում կան բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, որոնցից հնագույնները համանուն գետի ձորակում սփռված ժայռապատկերներն են։ Գյուղից հարավ-արևելք գտնվում է Բերդի դոշ կոչվող կիկլոպյան ամրոցը (գրավում է 5 հեկտար տարածություն)։

Գյուղում գտնվում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Սարգիս մատուռները, Քարե դուռ ամրոցը, բազմաթիվ խաչքարեր:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 91 213 373
վարչական ղեկավար`
+374 94 243 373