Կարճևան

Մարզ

Սյունիք

Համայնք

Մեղրի

Բնակչության թիվ առ 2026

235

Հեռավորությունը մարզկենտրոնից

85

Հեռավորությունը Երևանից

402

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Բուժկետ
Մեղվաբուծություն
Եկեղեցի
Խաղահրապարակ
Լեզվաբան Էդուարդ Աղայանի տունը և Գարեգին Նժդեհի կեցավայրը
Հուշարձան
Դպրոց
Բուժկետ
Մեղվաբուծություն
Եկեղեցի
Խաղահրապարակ
Լեզվաբան Էդուարդ Աղայանի տունը և Գարեգին Նժդեհի կեցավայրը
Հուշարձան

Նկարագրութուն

Կարճևան գյուղը Մեղրիից հեռու է 5 կմ,  ծովի մակարդակից բարձր է 920 մ: Որպես հնագույն բնակավայր գոյություն է ունեցել 12-րդ դարում։ Դեռ 1870-ականներին այստեղ դպրոց է գործել։ 

Կարճևանը գտնվում է լավ դիրքում, գեղեցիկ տեսարաններով շրջապատված, գեղատեսիլ վայրում։ 
Գյուղացիների մեծ մասը աշխատում է Ագարակի կոմբինատում։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • բուժհաստատություն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Մարդիկ զբաղվում են պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Մոտ 50 հոգի աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Հողեր (ընդամենը)` 4180 հա, այդ թվում`

  • գյուղատնտեսական նշանակության հողեր` 2446 հա, որից՝
  • վարելահող` 60 հա,
  • բազմամյա տնկարկ` 3 հա,
  • արոտ` 90 հա,
  • այլ հողատեսք`2293 հա: 

Գյուղատնտեսությամբ զբաղվում է 81 գյուղացիական տնտեսություն:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ


Կարճևան գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը ներառում է 28 հուշարձան՝ 17-18-րդ դդ. ամրոց, եկեղեցիներ, հուշաղբյուռ, մատուռ, խաչքարեր և այլն:

Որպես հնագույն բնակավայր գոյություն է ունեցել 12-րդ դարում, դրա մասին են վկայում գյուղի շրջակայքում պահպանված բերդի ավերակները (12-րդ դար)։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 94 378 558
վարչական ղեկավար`
+374 98 626 526