- դպրոց,
- ակումբ,
- գրադարան,
- վարչական շենք,
- բուժկետ։
Նկարագրութուն
Կարմրաշեն գյուղը գտնվում է Վայոց լեռան ստորոտում, ծովի մակարդակից 2030 մ բարձրության վրա։ Սահմանակից է Ջերմուկ, Հերհեր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին։ Շրջակայքում կան անտառակներ։
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ. բնակավայրում կառուցված են ներհամայնքային նշանակության ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգեր, հեռախոսային ցանց։ Հիմնանորոգվել է Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը:
Մոտակայքում գտնվող հրաբխային խարամներն օգտագործվում են որպես շինարարական ավազ։