Կիրանց

Մարզ

Տավուշ

Համայնք

Իջևան

Բնակչության թիվ առ 2026

421

Հեռավորությունը մարզկենտրոնից

26

Հեռավորությունը Երևանից

156

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք, բուժկետ
Սրբավայր
Հուշարձան
Եկեղեցի և հուշարձան
Դպրոց
Վարչական շենք, բուժկետ
Սրբավայր
Հուշարձան
Եկեղեցի և հուշարձան

Նկարագրութուն

Կիրանցը տարածված է Հայաստանի հյուսիս-արևելքում, մարզկենտրոն Իջևանից 17 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 725 մետր բարձրության վրա՝ ընդգրկելով 592,3 հա վարչական տարածք: Ձմեռը կարճատև է։ Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Գյուղը խոշոր բնակավայր է, երբեք չի դատարկվել։ 

Այստեղով է անցնում Հյուսիսային Կովկաս–Երևան գազատարը: Կիրանցի նոր կառուցվող  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում նաեւ ճանապարհի կահավորման և լուսավորման աշխատանքները։ Կիրանցում նոր դպրոց է կառուցվել։ Կիրանցն ամբողջությամբ գազաֆիկացվել է։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • գյուղապետարան,
  • մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։ 

Կիրանցի հարևանությամբ գտնվող անտառում գերակշռում են կաղնին, հաճարին և բոխին։ Տարածված է նաև թեղին, հացենին և լորին։ Կիրանցի կլիման նպաստավոր է թզենու, նռնենու, դեղձենու, արքայանարնջի, խնձորենու, տանձենու, ընկուզենու մշակության համար։

Բնակավայրում գործում է՝ 

  • խմորեղենի արտադրամաս։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կիրանցում կա գյուղատեղի, խաչքարեր, տապանաքարեր, դամբարանադաշտ, եկեղեցիներ, կամուրջներ, հուշարձաններ, ջրանցք, մատուռներ, վանական համալիր, գավիթներ, խոհանոց-մառան, սեղանատուն, պարիսպ։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար +37477434945
[email protected]
համայնքապետարան՝  
060800094