Կոթի

Մարզ

Տավուշ

Համայնք

Նոյեմբերյան

Բնակչության թիվ առ 2026

2190

Հեռավորությունը մարզկենտրոնից

50

Հեռավորությունը Երևանից

180

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Բուժկետ
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Եկեղեցի
Հանդիսությունների սրահ
Դպրոց
Բուժկետ
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Եկեղեցի
Հանդիսությունների սրահ

Նկարագրութուն

Կոթի գյուղն իբրև բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից։ Կոթին գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, ՀՀ պետական սահմանից 2.5 կմ հեռու, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ 

Կոթին Տավուշի զարգացած, շեն գյուղերից է։  Ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Կոթիի դպրոցի համար բացվել է Սմարթ սենյակ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց՝ Սմարթ սենյակով,
  • մշակույթի կենտրոն,
  • համայնքային կենտրոն,
  • մանկապարտեզ,
  • փոստային բաժանմունք,
  • բուժամբուլատորիա,
  • մանկական պուրակ,
  • ամառային ճամբար՝ սմարթ սենյակներով,
  • կիրակնօրյա դպրոց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Բնակավայրում գործում է՝

  • մսի պահածոների արտադրամաս։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոթիից 11 կմ արևելքում գտնվում է Գեղատեղ գյուղատեղին, IX-XVIII դարերի Սուրբ Սարգիս վանական համալիրը, 5 կմ արևելքում՝ մ.թ.ա. 1-ին հզմ. Աղի աղբյուր ամրոցը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+37477063740

[email protected] +374 26 622 393