Կողբավան

Մարզ

Արմավիր

Համայնք

Բաղրամյան

Բնակչության թիվ առ 2026

154

Հեռավորությունը մարզկենտրոնից

33

Հեռավորությունը Երևանից

75

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Ինտենսիվ այգի և ջրամբար
Մեղվի փեթակներ
Ինտենսիվ այգի
Կողբավան
Ինտենսիվ այգիներ
Ինտենսիվ այգի և ջրամբար
Մեղվի փեթակներ
Ինտենսիվ այգի
Կողբավան
Ինտենսիվ այգիներ

Նկարագրութուն

Կողբավան գյուղը գտնվում է մարզկենտրոնից 33 կմ արևմուտք, ծովի մակարդակից 1175 մ բարձրության վրա։ Արմավիրի մարզի ամենաերիտասարդ բնակավայրերից է։

Գյուղը ոռոգման ջրի խնդիր չունի. վերջերս նոր ջրագծեր են անցկացվել։ Կողբավանում գրեթե բոլորը զբաղվում են անասնապահությամբ: 

Կողբավանն իր բերրի հողերով ու մեղմ կլիմայով հետաքրքրում է ներդրողներին։ Վերջին երկու տարում այստեղ հիմնավել են բազմաթիվգյուղացիական տնտեսություններ, որտեղ աշխատում են տեղի բնակիչները։

Կողբավանում մեկնարկել է Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը։ Խելացի ֆերմայի համար կառուցվել է ջրամբար։ Այգի է հիմնվել, որի մթերքը կարտահանվի ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան, տնկիներ են կառուցվում, այգին ոռոգվում է կաթիլային համակարգով։

Գյուղի երեխաները հաճախում են հարևան Վանանդ գյուղի դպրոց՝ անվճար տրամադրվող միկրոավտոբուսով։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • վարչական շենք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում 3000 հա ընդհանուր տարածքով հողեր կան, որից 2000 հեկտարը արոտավայրեր են, մնացածը՝ մշակովի հողեր:

Կողբավանն ունի 800 հեկտար ոռոգվող վարելահող:

Բնակավայրում հիմնել են կեռասի, պիստակենու և այլ այգիներ։ Այստեղ զարգացած է անասնապահությունը, գյուղմթերքի արտադրությունը։ 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 93 944 500
համայնքապետարան՝ 0233-22250