Կողբ

Մարզ

Տավուշ

Համայնք

Նոյեմբերյան

Բնակչության թիվ առ 2026

5043

Հեռավորությունը մարզկենտրոնից

58

Հեռավորությունը Երևանից

188

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Մշակույթի կենտրոն
Մանկապարտեզ
Եկեղեցի
Բուժկետ
Մանկապարտեզ
Ֆուտբոլի դաշտ
Կողբ
Թումո կենտրոն
Կողբ
Կողբ
Կողբ
Կողբ
Կողբ
Մշակույթի կենտրոն
Մանկապարտեզ
Եկեղեցի
Բուժկետ
Մանկապարտեզ
Ֆուտբոլի դաշտ
Կողբ
Թումո կենտրոն
Կողբ
Կողբ
Կողբ
Կողբ
Կողբ

Նկարագրութուն

Կողբ գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 4.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից՝ 750 մ բարձրության վրա։ Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր։ Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղն է։ 

Գյուղը մշտապես ապրում է մշակութային կյանքով։  Կողբը Հայաստանի Հանրապետության ամենամարդաշատ գյուղերից է։ Զարգացած է կրթական ոլորտը։  Կողբում բացվել է «Թումո» կենտրոն։  Բնակավայրում գործում է եռաչափ մոդելավորման բաժին, ուսուցումը՝ անվճար հիմունքներով, համայնքի յուրաքանչյուր բնակավայրից ներգրավված են աշակերտներ։ 

Գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Բնակավայրը լուսավորված նոր փողոցներ ունի։ Լուծվել է Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, 2020 թվականից առ այսօր լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման ծրագրեր են իրականացվել:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ,
  • համայնքային կենտրոն,
  • մանկապարտեզներ,
  • գրադարաններ,
  • Թումո կենտրոն,
  • Գեղարվեստի, երաժշտական մշակութային կենտրոն,
  • թատրոն,
  • «Կողբ» հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպությունը, որը ստեղծվել է Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանն աջակցելու նպատակով,
  • հեռախոսակայան,
  • մշակույթի տուն,
  • պատմության թանգարան,
  • բժշկական ամբուլատորիա։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղացիներ աճեցնում են արքայախնձոր, նուշ, նուռ, զեյթուն, լիմոն, ընտանի խնձոր և այլն։ Կողբը և իր շրջակա տարածքները հարուստ են օգտակար հանածոներով՝ երկաթ, սնդիկ, ցիոլիտ: 

Բնակավայրում կան՝

  • առևտրի և սննդի բազմաթիվ կետեր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կողբը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և ունի բազմադարյա պատմություն։ Այդ մասին են վկայում Կողբի տարածքում հայտնաբերված պատմական հուշարձանները, որոնցից մի մասը թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով։ Գյուղում կա արգելավայր։

Կողբը հարուստ է տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղամերձ տարածքում են գտնվում Մշկավանք, Տավարաեղցի, Վարդգյուղ, Լոմուս և այլ վանքերի ու եկեղեցիների ավերակները:

Կողբում է գտնվում Ագեղցի գյուղատեղին, Կողբի կենտրոնական եկեղեցին, ուխտատեղիներ։ Կողբում է առաջին անգամ կազմակերպվել ՀՀ-ում մրգօղու փառատոնը:

 

 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 94 333 030
համայնքապետարան՝ 0266-22703
[email protected]