Կողես

Մարզ

Լոռի

Համայնք

Լոռի Բերդ

Բնակչության թիվ առ 2026

376

Հեռավորությունը մարզկենտրոնից

52

Հեռավորությունը Երևանից

148

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Կողես բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 1350 մ:

Կողես գյուղի կլիման մեղմ է, բարեխառը։ Ձմռան ամիսներին համեմատաբար տաք է՝ հիմնականում կայուն ձյունածածկով։ Մեղմ կլիմայի շնորհիվ ունի փարթամ բուսականություն: Բնակավայրի վարչական տարածքում առկա են անտառային գոտիներ:

Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։ Գյուղի փողոցներն ունեն գիշերայն լուսավորություն։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • հանդիսությունների սրահ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Կողես բնակավայրն ունի 286 հա վարելահող, 68 հա խոտհարք և 581 հա արոտավայր։ Բնակավայրում տեղադրված են հակակարկտային կայաններ:

Բնակավայրի անտառային գոտիներում հիմնականում աճում են կաղնի, լորենի, սոճի, բոխի, վայրի տանձ։

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությանբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կողեսն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն։ 2004 թվականի դրությամբ Հայաստանի պատմության և անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկվել է 20 միավոր հուշարձանախումբ ընդհանուր 54 հուշարձան, որոնց թվում՝ մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ, 6-րդ դարով թվագրվող կոթող, միջնադարով թվագրվող «Տուտկադուռ»; կոչվող գյուղատեղին, 10-ից մինչև 17-րդ դարերով թվագրվող թվով 5 եկեղեցիներ (ավերակ և կիսավեր), 10-ից մինչև 13-րդ դարերով թվագրվող թվով 3 մատուռներ (ավերակ և կիսավեր), 12-ից 13-րդ դարերով թվագրվող կամուրջ, 10-ից 13-րդ դարերով թվագրվող քարայր-կացարան, ինչպես նաև Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որը թվագրվում է 1241 թվականով:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493289292