- դպրոց,
- բուժական մանկաբարձական կետ, որը փոխարինում է առողջության կենտրոնին,
- գյուղապետարան։
Նկարագրութուն
Կութը գտնվում է մարզկենտրոն Գավառից 87 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա։ Բնակավայրի հյուսիս-արևելքում է գտնվում Գեղարքունիքի Սոթք, արևմուտքում՝ Շատվան, հարավ-արևմուտքում՝ Նորաբակ գյուղերը։
Սուբվենցիոն ծրագրով տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրի շահառուները կունենան տաք ջրի հասանելիություն, միևնույն ժամանակ նվազեցնելով էներգիայի օգտագործման ծախսերն ու անտառահատումները։ Ապահովված է գյուղի արտաքին լուսավորությունը։ Կութ վարչական շրջանի համայնքապետարանն ամբողջովին վերանորոգված է։
Գյուղում ծրագիր է անցկացվում վերազինված, նոր համալիր ստեղծելու համար՝ իր նախակրթարանով։ Կհիմնվի ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան, որը կմիավորի բնակավայրերի դպրոցների երեխաներին՝ ապահովելու ավելի բարեկեցիկ պայմաններ ուսումնական պրոցեսի համար։