Կուրթան

Մարզ

Լոռի

Համայնք

Գյուլագարակ

Բնակչության թիվ առ 2026

1425

Հեռավորությունը մարզկենտրոնից

36

Հեռավորությունը Երևանից

140

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Կուրթան բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում: Բնակավայրը ծովի մակարդակից՝ 1260 մ բարձրության վրա է: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Կուրթանը տեղակայված է Ստեփանավան քաղաքից՝ 18 կմ , մարզկենտրոն Վանաձորից՝ 36 կմ, երկաթուղային կայարանից՝ 16 կմ, միջպետական՝ նշանակության ավտոճանապարհից՝ 8 կմ հեռավորության վրա: 

Բնակավայրն ապահովված է կենտրոնացված ջրամատակարարմամբ, ունի 5 ենթակայան, ամբողջությամբ գազաֆիկացաված է:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ (հիմնովին վերանորոգված)
  • մշակույթի տուն,
  • գրադարան,
  • ազգագրական թանգարան,
  • բուժամբուլատուրիա։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։ Բնակավայրում տեղադրված են հակակարկտային կայաններ։

Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 2093 հա: Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1452,96 հա, որից՝

  • վարելահող՝ 760,92 հա,
  • խոտհարք՝ 119,73հա,
  • արոտ՝ 277,60 հա,
  • այլ հողատեսք՝ 294,71 հա:

Գործում են վերամշակող ձեռնարկություններ և հիդրոէլեկտրակայան:

Կուրթանում գործում է «Made in Kurtan» հագուստի արտադրամասը:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր, մատուռներ, կամուրջներ և այլ շինությունների մնացորդներ։ Բնակավայրում է գտնվում թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին , որը կառուցվել է 6-րդ դարում։ 

Բնակավայրից արևելք՝ Հնեվանի ձորում գտնվում է Հնեվանքի  համալիրը (X-XIV դարեր), Սուրբ Աստվածածին (VI դարեր), Գտեվանք (VI-XVII դարեր), Ճգնավոր (XI դար) եկեղեցիները, Սրբություն և Սուրբ Կիրակի (X-XX դարեր) մատուռներ, իսկ 2 կմ հարավ-արևմուտք՝ Ջրաշեն եկեղեցին (X դար)։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 94 72 32 23