Կուրիս

Մարզ

Սյունիք

Համայնք

Մեղրի

Բնակչության թիվ առ 2026

30

Հեռավորությունը մարզկենտրոնից

74

Հեռավորությունը Երևանից

374

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Կուրիս
Եկեղեցի
Հուշարձան
Կուրիս
Կուրիս
Եկեղեցի
Հուշարձան
Կուրիս

Նկարագրութուն

Կուրիսը գտնվում է Մեղրի գետի աջ կողմում, ծովի մակարդակից 1365 մ բարձրության վրա: Արևելյան կողմում կան սառնորակ աղբյուրներ, այդ թվում` «Կուրիս» հանքային աղբյուրը:

Գյուղում ջրի խնդիր չկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 38 գյուղացիական տնտեսություն:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2013 հա, այդ թվում`
— գյուղատնտեսական նշանակության հողեր` 664 հա, որից`
— վարելահող` 39 հա, բազմամյա տնկարկ` 2 հա, արոտ` 28 հա, այլ հողատեսք` 596 հա,
— բնակավայրերի հողեր` 20 հա,
— արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 275 հա,
— էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 6 հա,
— հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1023 հա,
— անտառային հողեր` 24 հա, որից անտառածածկ` 24 հա,
— ջրային հողեր` 1 հա:

  • Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքի մի հատվածը գտնվում է այս գյուղում

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում պահպանվել է 15-17-րդ դարերի սբ. Ամենափրկիչ եկեղեցին, գյուղից 1,5 կմ հարավ-արևելք՝ նախկին Ագարակ գյուղի  ավերակները և Կուրկուտախաչ հնավայրը։ Գյուղի հարավ-արևելյան և արևելյան կողմում կան գյուղատեղիներ, սառնորակ աղբյուրներ, այդ թվում նաև՝ հանքային, բնակելի տներ, խաչքարեր, մատուռ, տապանաքար, եկեղեցիներ, հուշաղբյուր, հուշարձան: Գյուղի շրջակայքում կան գյուղատեղիների ավերակներ:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան
+374 28 643 423
[email protected]