Կրասար

Մարզ

Շիրակ

Համայնք

Աշոցք

Բնակչության թիվ առ 2026

495

Հեռավորությունը մարզկենտրոնից

40

Հեռավորությունը Երևանից

162

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Բուժկետ
Մանկապարտեզ
Եկեղեցի
Հուշարձան
Հանդիսությունների սրահ
Գյուղտեխնիկա
Կրասար
Դպրոց
Բուժկետ
Մանկապարտեզ
Եկեղեցի
Հուշարձան
Հանդիսությունների սրահ
Գյուղտեխնիկա
Կրասար

Նկարագրութուն

Կրասար գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Գյուղից 2 կմ հեռավորության վրա, Ախուրյան գետի Աշոցք վտակի վրա կառուցված է Կրասարի եռաթռիչք կամուրջը, որը շատ նման է Կարսի նշանավոր կամրջին:

Կրասարի եռաթռիչք կամուրջը վերանորոգման փուլում է. դրանով է անցնում հարևան Սեպասար տանող միակ ճանապարհը։ Այստեղ լուծվել է գիշերային լուսավորության, ջրի հարցը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Կրասարը Գուսան Շահենի ծննդավայրն է։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • նախակրթարան,
  • գրադարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (579 հա), խոտհարքերը (46 հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 115 և 582 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է:

Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ), խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի տարածքում կան Ք.ա. 2-1 հազ. երեք հատ դամբարանադաշտեր, 19-րդ դ. եկեղեցի, Կրասարի կամուրջը, Թուխ մանուկ մատուռը և քարավանատուն:

Գյուղից 2 կմ հեռավորության վրա, Ախուրյան գետի Աշոցք վտակի վրա կառուցված է Կրասարի եռաթռիչք կամուրջը, որը շատ
նման է Կարսի նշանավոր կամրջին: Կամրջի կառուցման վերաբերյալ հավաստի տեղեկություններ կան Ղ. Ալիշանի «Շիրակ» գրքում, որտեղ նշվում է, որ այն կառուցվել է 1873 թ. «Ստեփանոս Անանիկյանցի կողմից՝ «արկ վայելուչ կամուրջ եռակամար, սև և
կարմիր քարամբք»: Կամրջից քիչ հեռու հայտնաբերվել է նաև քարավանատուն:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 245 21482
վարչական ղեկավար 
+374 93-60-29-77