Հագվի

Մարզ

Լոռի

Համայնք

Ալավերդի

Բնակչության թիվ առ 2026

522

Հեռավորությունը մարզկենտրոնից

45

Հեռավորությունը Երևանից

160

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Նորակառույց դպրոց
Դպրոց
Հագվի
Մատուռ
Ֆերմա
Հագվի
Հուշապատ
Հուշաղբյուր
Պուրակ
Նորակառույց դպրոց
Դպրոց
Հագվի
Մատուռ
Ֆերմա
Հագվի
Հուշապատ
Հուշաղբյուր
Պուրակ

Նկարագրութուն

Հագվին գտնվում է Ալավերդի քաղաքից 2 կմ արևելք, Դեբեդ գետի ձախ կողմում, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է, ձմեռը՝ մեղմ, ամառը՝ զով։ Վերաբնակեցվել է 18-րդ դարում։

Գյուղի ճանապարհը ասֆալտապատ է, գյուղը գազաֆիկացված է, տեղադրված է գիշերային լուսավորության համակարգ։ Գյուղում տեղադրվել է հակակարկտային կայան։

Հագվիում մոդուլային տիպի նոր դպրոց է կառուցվել։ Ժամանակակից դպրոցը ունի համակարգչային սենյակ, ընթերցասրահ, սպորտդահլիճ և այլն։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • նորակառույց մոդուլային դպրոց,
  • բուժկետ,
  • Հայփոստի բաժանմունք,
  • համայնքային կենտրոն,
  • գյուղապետարան /ամբողջովին վերանորոգված/,
  • հանդիսությունների սրահ /վերանորոգված/։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Զբաղվում են անասնապահությամբ:

Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 3275,15 հա, որից՝

  • վարելահող՝ 93,66 հա,
  • խոտհարք՝ 43,07 հա:

Վարելահողերը մեծամասամբ դրված են անասնակերի տակ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի կենտրոնում կա փոքրիկ եկեղեցի, որը կառուցվել է 12-րդ դարում, հետագայում այն վերականգնվել է։ 

70-ականներին գյուղում տարվող շինարարական աշխատանքների ժամանակ եկեղեցու հիմքերից մեկուկես մետր ցած հայտնաբերվել են հնագույն դամբարաններ: 

Գյուղն ունի 19 պատմամշակույթային հուշարձաններ:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 77 707 038
վարչական ղեկավար՝ 
+374 98 033 823