Հալիձոր

Մարզ

Սյունիք

Համայնք

Տաթև

Բնակչության թիվ առ 2026

600

Հեռավորությունը մարզկենտրոնից

61

Հեռավորությունը Երևանից

239

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Խաղահրապարակ
Խաչքար
Մանկապարտեզ և բուժկետ
Հուշարձան
Դպրոց
Խաղահրապարակ
Խաչքար
Մանկապարտեզ և բուժկետ
Հուշարձան

Նկարագրութուն

Հալիձրը գտնվում է Որոտան գետի ձախ ափի մոտ՝ ծովի մակարդակից 1300-1350 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 62 կմ։ Մոտակա քաղաքը Գորիսն է, որից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևմուտք։

Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ է գտնվում Հայաստանի զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններից մեկը՝ Տաթևեր ճոպանուղի-Տաթևի վանք երթուղին։

Հալիձոր բնակավայրով է անցնում հանրապետական նշանակության ճանապարհը։ Հալիձորը հանդիսանում է զբոսաշրջային բնակավայր, կան հանգստյան գոտիներ, հյուրատներ, հյուրանոցներ, Տաթևի ճոպանուղու մեկ ստարտը հենց Հալիձորից է։ Հալիձորում, մասնավորապես, բնակավայրի ոռոգման համակարգի կառուցումն ընդգրկված է սուբվենցիոն ծրագրերի ցանկում, ու գործարկումից հետո զգալի տարածքներ ոռոգելի կդառնան։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • գրադարան,
  • մշակույթի կենտրոն,
  • բուժկետ,
  • հյուրանոցներ,
  • հյուրատներ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը, դաշտավարությունը, այգեգործությունը և մեղվաբուծությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 109 գյուղացիական տնտեսություն:

Հողային և այլ բնական ռեսուրսներ.

Հողեր (ընդամենը)` 2777 հա, այդ թվում`

- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1456 հա, որից`

- վարելահող` 514 հա, բազմամյա տնկարկ` 22 հա, արոտ` 98 հա, այլ հողատեսք`822 հա,

- բնակավայրերի հողեր` 28 հա,

- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա,

- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 7 հա,

- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 973 հա,

- անտառային հողեր` 308 հա, որից անտառածածկ` 308 հա,

- ջրային հողեր` 3 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում է գտնվում կանգուն Սուրբ Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թվականին։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են Խաչին Խութ եկեղեցին, Պողոս-Պետրոս մատուռը, մի շարք գյուղատեղիներ՝ Հալիձոր, Կարմիր, Հայկաշեն, Հայկատափ, Հալե, Հին Շենատեղ:

Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա արված 1265 թ. արձանագրություն։ Հալիձորի ամենաշատ այցելվող պատմամշակութային կառույցներից է Հարսնաձորի դիտակետը:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 94 556 240
համայնքապետարան՝ 0284-95530
[email protected]