Հաղարծին

Մարզ

Տավուշ

Համայնք

Դիլիջան

Բնակչության թիվ առ 2026

4159

Հեռավորությունը մարզկենտրոնից

23

Հեռավորությունը Երևանից

110

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Հաղարծին գյուղը գտնվում է ՀՀ Տավուշ մարզի Դիլիջան համայնքի հյուսիս-արևելքում՝ Աղստև գետի ափին, «Դիլիջաn աղգային արգելոց»ի տարածքում։Գյուղի տարածքով են անցնում Աղստևի 3 ձախակողմյան վտակները։Ծովի մակերևույթից բարձրությունը 980-1050 մետր է։ Ունի բարեխառն, մեղմ կլիմա։ 

Հաղարծին գյուղի վրա է խոյանում Եղեգնասար լեռը(2670մ) , իսկ անմիջապես մոտակայքում գտնվում է հայկական ճարտարապետության մարգարիտը՝ Հաղարծնի վանական համալիրը(11-13դդ)։ 

Հաղարծինը տարածաշրջանի կարևոր խաչմերուկներից մեկն է, քանի որ նրա միջով են անցնում Բերդ- Իջևան- Դիլիջան- երևան, Բերդ- Իջևան- Դիլիջան- Վանաձոր մայրուղիները։

Հաղարծինը կապված է համայնքային կենտրոնի և այլ համայնքների հետ  միկրոավտոբուսային երթուղիներով՝ վեցօրյա ժամանակացույցով։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • Նախակրթարան
  • մշակույթի տուն
  • գրադարան
  • հանդիսությունների սրահ
  • Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի մասնաճյուղ
  • Դիլիջանի արվեստի դպրոցի մասնաճյուղ
  • բուժամբուլատորիա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Տեղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, դաշտային գյուղատնտեսական բույսերի աճեցմամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտի աճեցմամբ։ 

Զարգացած է զբոսաշրջությունը և հանքաարդյունաբերությունը։

Հաղարծինն ունի մեծածախ առևտրի կենտրոններ, մանրածախ առևտրի կենտրոններ, տեղական շուկա, խաղահրապարակներ, պուրակներ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հաղարծինում են գտնվում Հաղարծին վանական համալիրը՝ Սբ․ Գրիգոր եկեղեցի (9-10դդ), Սբ․ Աստվածածին եկեղեցի (1281թ․), Սբ․ Ստեփանոս եկեղեցի (1244թ․), Սբ․ Աստվածածնի վանք, Սբ․ Սարգիս մատուռը։

Հաղարծին գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված է 136 հուշարձան,որոնք ունեն 300-5500 տարվա պատմություն։ Կան բազմաթիվ արշավային ուղիներ՝ Պարզ լիճ, Գոշի լիճ, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք՝ նախատեսված բնության սիրահարների համար։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37477735776