- դպրոց,
- բուժկետ,
- գրադարան,
- բուժկայան,
- մշակույթի տուն,
- համայնքային կենտրոն,
- մանկապարտեզ։
Նկարագրութուն
Հաղթանակ համայնքը հիմնադրվել է 1949 թ.։ Գտնվում է Նոյեմբերյան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք` Դեբեդ գետի աջափնյակում, ՀՀ պետական սահմանից 3.5 կմ, ծովի մակարդակց 600 մ բարձրության վրա։
Կլիման չոր մերձարևադարձային է։ Ձմեռը կարճատև է ու մեղմ, գարունը կարճատև է, անձրևային։ Հողերը բերրի են։ Հայտնի է նաև իր բերրի այգիներով։
Տնտեսության կազմավորման հենց 1-ին տարում իր գործունեությունը սկսեց ամենագլխավոր միջոցառումով՝ ջրհան կայանի շինարարությամբ։ Հաղթանակի տնտեսությունը կարճ ժամանակաշրջանում մեծ ճանաչում գտավ ոչ միայն հանրապետությունում։ Գյուղացիները բերքն իրացնում են նաև Երևան-Թբիլիսի ավտոճանապարհին։
Գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Կառավարության աջակցությամբ նոր մանկապարտեզ է կառուցվել և տրամադրվել է նոր գույք։