Հայկավան

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1284

Հեռավորությունը մարզկենտրոնից

4

Հեռավորությունը Երևանից

125

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի աջ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1550 մ է։ Կլիման բարեխառն լեռնային է։ Հայկավան ունի շուրջօրյա ջրամատակարարում, նախորդ տարի խմելու ջրի ողջ ջրագիծը փոխարինվել է նորով։ Գյուղում շուրջ 9 տարի գործում է մանկապարտեզ: Այն ունի բոլոր հարմարությունները:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ծավալված շինաշխատանքները նոր թափ են հաղորդել գյուղական կյանքին, մասնավորապես ամբողջ կառուցվել է ամբողջ գյուղի գազատարը, որը այս տարի կհանձնվի շահագործման: Այս տարում կառուցվելու է  համայնքային կենտրոն, որի աշխատանքները գտնվում են կառուցման փուլում: 

Գյուղատնտեսական մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ), հատապտուղների (ազնվամորի, մոշ), կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Գյուղատնտեսական հողատարածքները ոռոգվում են Արփա լճի ջրերով: Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր, Գյումրի-Ամասիա ճանապարհին մոտ տեղադիրք։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • ակումբ (վթարային)
  • մշակույթի տուն (վթարային)
  • բուժկետ
  • գրադարան (վթարային)
  • կապի հանգույց
  • մանկապարտեզ /վերանորոգված/
  • մանկապարտեզի նոր շենք, որտեղ ժամանակավոր տեղակայված է վարչական ղեկավարի աշխատակազմը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1294.63 հա, որից՝

  • վարելահող՝ 1071.56 հա
  • արոտներ ՝ 193.41 հա
  • այլ հողեր՝ 29.66 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հայկավանում կան եկեղեցիներ և մատուռներ: Գյուղում է գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանը, և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիներին նվիրված հուշապուրակը:

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝  +374 93 002 037