- Հայրենյացի վարչական կենտրոնի համայնքային շենք
- միջնակարգ դպրոց
- բուժկետ
Նկարագրութուն
Բնակավայրը տեղադրված է հարթավայրում՝ ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։ Հայրենյացն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։
Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Հայրենյացում զարգացած է մեղվաբուծությունը։ Գյուղում կան խանութներ։