- Հառիճի վարչական կենտրոնի համայնքային շենք
- Հառիճի արվեստի կենտրոն ՀՈԱԿ
- Հառիճի Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ
- միջնակարգ դպրոց
- բուժկետ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1850-1900 մ բարձրության վրա՝ Արագածի արևմտյան լանջին: Կլիման բարեխառն լեռնային է։ Գյուղում կան հանքարդյունահանման համար պիտանի տուֆ քարի, ավազի տարբեր տեսակների պաշարներ։
Հառիճն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Գյուղում կան սպասարկման ոլորտի օբյեկտներ, խանութներ։