- դպրոց
- բուժկետ
- «Հայփոստ»-ի բաժանմունք
Նկարագրութուն
Հարթագյուղ բնակավայրը տեղակայված է Սպիտակ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Փամբակի հովտի արևմտյան հատվածում Փամբակ լեռնաշղթայի ստորոտին։ Ծովի մակարդակից բարձր է 1711-1729 մ:
Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։
Սպիտակ քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց: