Հարթաշեն

Մարզ

Շիրակ

Համայնք

Աշոցք

Բնակչության թիվ առ 2026

134

Հեռավորությունը մարզկենտրոնից

34

Հեռավորությունը Երևանից

156

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Բուժկետ
Ճանապարհ
Հարթաշեն
Վարչական շենք
Խաչքար
Հարթաշեն
Դպրոց
Անտառ
Դպրոց
Բուժկետ
Ճանապարհ
Հարթաշեն
Վարչական շենք
Խաչքար
Հարթաշեն
Դպրոց
Անտառ

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Աշոցք գյուղից 5-6 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2030 մ բարձրության վրա: Գյուղի արոտավայրերը ջրարբիացվել են։ 

Հարթաշեն գյուղի սարերի ստորոտներն ու բարձունքները 700 հեկտար տարածքով հիմնական արոտատեղիներն են:

Գյուղը արոտավայրերի պակաս չունի, գյուղի 1000-ից ավելի անասնագլխաքանակի համար 2 խմոց է կառուցվել, ջուրը այստեղ կկուտակվի տարածքի արհեստական լճի պաշարի հաշվին։ Կառուցվել են Հարթաշենի ճանապարհը, կամուրջները։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (302 հա), խոտհարքերը (197 հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 218 և 690 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է:

Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղն ունի 19-րդ դ. կանգուն եկեղեցի:Հայաստանի բազմաթիվ հանելուկներից մեկը Հարթաշենի մեգալիթյան հուշարձանն է։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 77 615 696
վարչական ղեկավար՝ +374 77 615 696