- դպրոց/վերանորոգված/
- սպորտդպրոց
- բուժկետ
- գրադարան
- համայնքապետարան
- կապի հանգույց
- մանկապարտեզ /նորակառույց/
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Շիրակի դաշտում՝ 1650 մետր բացարձակ բարձրության վրա, Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա։
Կլիման բարեխառն լեռնային է։ Գյուղի տարածքում կան սև տուֆի և ածխի որոշ պաշարներ։ Աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիման՝ բարեխառն։ Հացիկ համայնքի տարածքով է անցնում Շիր կանալը, որի շնորհիվ կա ոռոգման համակարգ և Հացիկին պատկանող վարելահողերը ամբողջովին ոռոգվող են։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ծավալված շինաշխատանքները նոր թափ են հաղորդել գյուղական կյանքին: Կառավարության ծրագրով հիմնանորոգվել է Հացիկ-Գյումրի 4 կմ միջհամայնքային ճանապարհը։ Հացիկում սուբվենցիոն ծրագրով բացվել է մանկապարտեզ: Այն ունի բոլոր հարմարությունները, ինչպես նաև՝ ապաստարան։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։ Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է նաև ներհամայնքային ճանապարհը։
Հացիկ համայնքը գազաֆիկացված է, ունի շուրջօրյա ջրամատակարարում։
Գյուղատնտեսության մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Բնակիչները հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Գյուղատնտեսական հողատարածքները ոռոգվում են Շիր կանալ ջրանցքի ջրերով՝ ինքնահոս ոռոգման ցանցի միջոցով։ Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր։
Բնակավայրն ունի՝ կաթի վերամշակման արտադրամաս՝ 10-15 աշխատատեղով։