- նոր վերանորոգված դպրոց,
- նախակրթարան,
- մշակույթի տուն,
- վարչական շենք,
- բուժկետ։
Նկարագրութուն
Հերհերը գտնվում է մարզկենտրոնից 32 կմ հեռավորության վրա, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում: Գյուղի կրթամշակութային հիմքերը դրվել են դեռևս վաղ միջնադարում: Ծովի մակարդակից համայնքի բարձրությունը 1500-1750 մ է, գյուղամիջյան հրապարակում՝ 1650մ:
Բուսական աշխարհը հարուստ է: Հանդիպում են բազմաթիվ էնդեմիկ բուսատեսակներ` հայկական լեռնաշխարհի համապատասխան բարձրության գրեթե բոլոր բուսատեսակները: Գյուղի տարածքն աչքի է ընկնում դեղաբույսերի, բուժիչ խոտաբույսերի հարուստ պաշարով, hողի վերին շերտերը բերրի են: Կենդանատեսակները ևս բազմազան են։ Հերհերը շեն գյուղ է, բնակչությունը միատարր է:
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ։ Մասամբ գազաֆիկացված է։ Լուծվել է արտաքին լուսավորության հարցը։ Հիմնանորոգվել է Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը:
Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։