Հոբարձի

Մարզ

Լոռի

Համայնք

Գյուլագարակ

Բնակչության թիվ առ 2026

775

Հեռավորությունը մարզկենտրոնից

31

Հեռավորությունը Երևանից

131

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Հոբարձի բնակավայրը գտնվում է Գյուլագարակ համայնքում, Ստեփանավան քաղաքից 13 կմ հարավ-արևելք: Բնակավայի հեռավորությունը համայնքի կենտրոնից 2 կմ է, մայրաքաղաքից՝ 131 կմ, մարզկենտրոն Վանաձորից՝ 31 կմ: Ծովի մակարդակից բարձր է 1345 մ:

Բնակավայրը ապահովված է շուրջօրյա ջրամատակարմամբ, էլեկտրմատակարարմամբ և գազաֆիկացված է: 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • «Հայփոստ»-ի բաժանմունք,
  • բուժկետ,
  • վարչական շենք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:

Հոբարձի բնակավայրն ունի 748,62 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝

  • 302,37 հա՝ վարելահող,
  • 75,17 հա՝  խոտհարք,
  • 316,73 հա՝ արոտավայր,
  • 54,35 հա՝ այլ:

Բնակավայրում կան նաև ջերմատնային տնտեսություններ, որոնք հիմնականում զբաղվում են ծաղիկների և ազնվամորու մշակությամբ:

Հոբարձիում տեղադրված է հակակարկտային կայան:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրում պահպանվել է V-VI դարերի եկեղեցի։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 77 66 09 08