Հոռոմ

Մարզ

Շիրակ

Համայնք

Արթիկ

Բնակչության թիվ առ 2026

2064

Հեռավորությունը մարզկենտրոնից

19

Հեռավորությունը Երևանից

100

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա՝ Մանթաշ գետի ձախ և աջ ափին: Կլիման բարեխառն է: Ունի բազալտի պաշարներ։ Հոռոմն ունի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, բուժկետ։

Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։

Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Առկա են այգեգործության զարգացման հեռանկարներ։ Գյուղում զարգացած է մեղվաբուծությունը։ Գյուղում կան սպասարկման ոլորտի օբյեկտներ, խանութներ, դեղատներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • Հոռոմի վարչական կենտրոնի>> համայնքային շենք
  • Հոռոմի Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ
  • Մշակույթի տուն
  • միջնակարգ դպրոց
  • բուժկետ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող-1473,74 հա
  • Արոտ-1130,98 հա
  • Այլ հողատեսքեր-59,86 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

  • Արծնաբերդ Կիկլոպյան ամրոց
  • սուրբ Հռիփսիմե (1861) և սուրբ Աստվածածին (1868 թ.) եկեղեցիներ
  • XII-XIII դդ. Թուխ Մանուկ մատուռ
  • Ք. ա. 3-2 հազարամյակով թվագրվող Հոռոմ քաղաքատեղին
  • Ք.ա. 2 հազարամյակի զոհարանը` սրբատաշ քարերով, ուղղանկյուն հատակագծով շինությունը և ցորենի վարանդը (Ք. ա. 3-2 հազարամյակ)

 

Կոնտակտային տվյալներ