Հովիտ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

661

Հեռավորությունը մարզկենտրոնից

12

Հեռավորությունը Երևանից

130

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում  է Փամբակի լեռնաշղթայի արևմտյան լանջին՝ ծովի մակարդակից 1643 մետր բարձրության վրա։ Գյուղը սահմանակից է Կառնուտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերին։ Կլիման  բարեխառն լեռնային է։

Վերջին տարիներին Հովիտ գյուղում իրականացվել  են ենթակառուցվածքային բարելավման ծրագրեր։ Մասնավորապես սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվում է ոռոգման ցանց, ինչը  կնպաստի  գյուղատնտեսության  զարգացմանը։ Բնակավայրում հասանելի է ինտերնետ ծառայություն։ Գյուղի  բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի,կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մշակույթի տուն
  • բուժկետ
  • վարչական կենտրոն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական  նշանակության  հողեր՝  1248,11 հա, որից՝

  • վարելահող ՝ 383,86 հա
  • արոտ ՝ 833,30 հա
  • այլ  հողատեսքեր ՝ 30,95 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հովիտ  գյուղում գտնվում  է 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղից 2կմ արևելք պահպանվել է Քարաբներ գյուղատեղին համանուն մատուռով/10-13-րդ դարեր/ և ջրաղաց/10-13-րդ դարեր/։
Գյուղում և շրջակայքում կան մի շարք պատմական հուշարձաններ, այդ  թվում ՝ միջնադարյան գյուղատեղիներ, գերեզմանոցներ, խաչքարեր և ջրաղացներ։

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 94 679 764