Հովունի

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

671

Հեռավորությունը մարզկենտրոնից

17

Հեռավորությունը Երևանից

134

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Եկեղեցի
Հովունի
Ճանապարհներ
Ճանապարհներ
Խաչքար
Խաղահրապարակ
Դպրոց
Եկեղեցի
Հովունի
Ճանապարհներ
Ճանապարհներ
Խաչքար
Խաղահրապարակ

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Շիրակի դաշտում`Ախուրյան գետի աջ ափին։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով: 

Հովունի բնակավայրում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Հիմնանորոգվում և ասֆալտապատվում է նաև Հովունիի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհը: 
Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրում հիմնանորոգումից հետո բացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Հովունիում հիմնանորոգվել է ճանապարհը, անցկացվել է ջրահեռացման համակարգ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • գրադարան,
  • բուժկետ,
  • կապի հանգույց:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Համայնքի վարչական տարածքը կազմում է 678.8 հա, որից՝

- գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 439.4 հա, որից՝

- սեփականաշնորհված /վարելահող/՝ 371.2 հա,

- տնամերձ հողատեսք՝ 42.7 հա,

- արոտավայր՝ /գյուղամերձ/ 175.4 հա:

Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր։ 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հովունիում կա 3 մատուռ՝ Սրբի սար, Նարեկ, Սրբատեղ, ինչպես նաև 1 Կարմիր կող Ավետարան եկեղեցի։ Բնակավայրում հիմնանորոգումից հետո բացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 98 670 739
համայնքապետարան՝ 0312 70885