Հովտուն

Մարզ

Շիրակ

Համայնք

Ամասիա

Բնակչության թիվ առ 2026

154

Հեռավորությունը մարզկենտրոնից

28

Հեռավորությունը Երևանից

149

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Նոր դպրոց
Եկեղեցու ավերակներ
Հովտուն
Խաչքար
Մատուռ
Հովտուն
Նոր դպրոց
Եկեղեցու ավերակներ
Հովտուն
Խաչքար
Մատուռ
Հովտուն

Նկարագրութուն

Գտնվում է Ամասիա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք: Գյուղը տեղակայված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում, Եղնախաղի լեռնազանգվածի արևելյան ստորոտում` ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա:

Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Գյուղի արոտավայրերը ջրարբիացվել են։ Կենդանիների համար տեղադրվել են խմոցներ, որոնք էականորեն կնպաստեն անասնաբուծության զարգացմանը։ Կառավարության սուբվենցիոն ծրագրով Հովտունում նոր դպրոց է կառուցվել։ 
Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Զբաղվում են դաշտավարությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 264 հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 109 և 633 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է:

Զբաղվում են դաշտավարությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հովտունն ունի Քանդված ժամ (Սբ. Սարգիս) եկեղեցի և կաթոլիկ մատուռ։ Գյուղի մոտակայքում է գտնվում Բերդեր ամրոցը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 26 422 925
վարչական ղեկավար՝ 
+374 77 442 913