- դպրոց,
- բուժկետ,
- կապի հանգույց,
- մանկապարտեզ,
- գրադարան,
- վարչական շենք,
- մշակույթի տուն,
- մարզադաշտ։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ, հանրապետական նշանակության ճանապարհից`12 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1880 մ բարձրության վրա։ Հորբատեղում է գտնվում բնության հրաշք համարվող Հորբատեղի գեյզերը։ Գեյզերի առկայությունը նպաստել է զբոսաշրջիկների մեծաքանակ հոսքին դեպի համայնք։ Ճանապարհները հիմնանորոգված են, գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Ճանապարհի վերականգնման շրջանակներում կատարվել են ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման և այլ աշխատանքներ:
Կլիման նպաստավոր է գյուղատնտեսության, այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։
Բնակավայրում մինչև 30 միլիոն դրամի ներդրում է արվել՝ ջրագծերի, հոսանքի և այլ աշխատանքների համար։ Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։